Բաքուն հայտարարել է, թե վերադարձրել է ՀՀ–ին բոլոր գերիներին, իսկ մյուսները «ծանր հանցագործությունների մեջ են մեղադրվում»

Բաքուն հայտարարել է, թե վերադարձրել է ՀՀ–ին բոլոր գերիներին, իսկ մյուսները «ծանր հանցագործությունների մեջ են մեղադրվում»

PanARMENIAN.Net - Բաքուն հայտարարել է, թե վերադարձրել է ՀՀ–ին բոլոր գերիներին, իսկ մյուսները «ծանր հանցագործությունների մեջ են մեղադրվում»։ Այդ մասին այդ երկրի ԱԳ փոխնախարարն ասել է Միջազգային Քրեական դատարանում ընթացող լսումների ժամանակ։

Նա ասել է, թե Ադրբեջանի դեմ ՀՀ առաջ քաշած ռասայական խտրկանաության մեջ մեղադրանքներն անհիմն են, գրում է APA-ն։

«Բոլոր ռազմագերիները, ինչպես նաև պահվող անձանց մեծ մասը հայրենադարձվել է Հայաստան։ Մյուսները, ովքեր հիմա բանտում են գտնվում, այնտեղ են ծանր հանցագործություններ կատարելու համար, այդ թվում՝ ահաբեկչության և անջատողականության։ Նրանց շարունակվող կալանքը ոչ մի կապ չունի ռասայական խտրականության հետ։ Ինչպես նաև հայերի բռնի տեղահանման մեղադրանքները ոչ մի կապ չունեն ռասայական խտրականության հետ»,–ասել է նա։

Մամեդովը նաև հավելել է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը լուրջ է վերաբերվում այդ մեղադրանքներին և «փոխադարձ վստահության ստեղծման նպատակով համագործակցում է Հայաստանի հետ»։

Ապրիլի 15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում շարունակվել են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։ Հայաստանի դեմ ներկայացրած ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային Կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումի բանավոր լսումները տեղի կունենան ապրիլի 22-26-ը։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված հայցերից, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---