ԿԽՄԿ Ադրբեջանի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

ԿԽՄԿ Ադրբեջանի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին

PanARMENIAN.Net - Ապրիլին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիներին և Արցախի պաշտոնյաներին։ Այդ մասին հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, գրում է APA-ն:

Նշվում է, որ նրանց հետ առանձնազրույցներ են տեղի ունեցել, ինչպես նաև նրանց հնարավորություն է տրվել շփվելու ընտանիքների հետ։

Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---