Ադրբեջանցիները քանդել են Շուշիի սբ Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտն և պատկերաքանդակը

Ադրբեջանցիները քանդել են Շուշիի սբ Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտն և պատկերաքանդակը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական որոշ Տելեգրամ ալիքներ ապրիլի 15-ին տարածել են Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման» լուսանկարներ, նշելով, որ աշխատանքները կրկին վերսկսվել են և կատարվում են տանիքի և վնասված պատերի նորոգման աշխատանքները, հայտնում է monumentwatch.org կայքը։

Ըստ կայքի՝ լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը:

Ղազանչեցոց տաճարը յուրաքանչյուր ճակատի վրա կա նման խաչաձև լուսամուտ և պատկերաքանքակ: Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ:

44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբահարումից վնասվել էր եկեղեցու նաև հարավային ճակատը՝ խաչաձև լուսամուտով հանդերձ: Այն հստակ երևում է դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արված լուսանկարներից: Ուստի ակնհայտ են տաճարի մանրամասների ուղղակի ավերման, ձևափոխման աշխատանքները, ինչը դրսևորվում է տաճարի չակերտավոր վերականգնման հենց սկզբից:

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները եկեղեցին վերածել էին ռազմապահեստի): Շուշիի ազատագրումից հետո ավերված գմբեթի և ողջ համալիրի վերականգնումն ավարտվեց 1998 թվականին։ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին էլ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին թշնամու թիրախում էր. հրթիռակոծվել է, վնասվել են եկեղեցու գմբեթը, խաչաթևերի տանիքները: Եկեղեցու աղոթասրահն ամբողջությամբ լցվել էր շինարարական թափվածքով: Այսօր, ադրբեջանական կողմին անցնելուց հետո այդ թափվածքը մաքրվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---