Պեսկովը հաստատել է՝ սկսվել է ՌԴ խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից17 ապրիլի 2024 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Կրեմլը հաստատել է՝ սկսվել է ՌԴ խաղաղապահ ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, դա իրոք այդպես է»,–ասել է նա, գրում է Interfax.ru-ն։ Նա այդպես է մեկնաբանել ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդագրությունները ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մեկնարկի մասին և դրական պատասխանել այն հարցին, թե իրո՞ք դա այդպես է։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահները, որոնք շարունակում էին մնալ այնտեղ ԼՂ բնակիչների բռնի տեղահանությունից հետո, հեռացել են Դադիվանքի տարածքից։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ինչպես գրում է ադրբեջանական APA-ն, դրանով սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից |