Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների

Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների

PanARMENIAN.Net - Մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան-Սևան ավտոճանապարհը: Մայրուղին փակած մարդիկ ասում էին՝ «մենք ոչ մի քաղաքական խմբից չենք՝ ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն»:

«Քաղաքական բոլոր թևերից էլ դժգոհ ենք, ստեղ և Սևանից մարդիկ կան, և Գավառից, և Ճամբարակից: Հիմա ստեղ տավուշցիներին ենք սատարում, չենք ուզում, որ այդ սահմանազատումը լինի», - նշել է հավաքվածներից մեկը, հայտնում է «Ազատությունը»։

Մոտ 40 րոպե Երևան-Սևան մայրուղին փակ պահած քաղաքացիները բացեել են ճանապարհը:

«Լսելով մեր Սևանի ոստիկաններին ու խցանումներում կանգնած մարդկանց, բացենք ճանապարհը, մարդիկ հիվանդանոց-բան են գնում: Երեկոյան էլ ջահերով երթ է, եկեք գնանք ավտոբուսներով միանանք էնտեղ: Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները:

Կոորդինատների հստակեցման համար վերջնաժամկետ կա՝ մինչև մայիսի 15-ը։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում և Բաղանիս Այրումից 750 մ հյուսիս-արևելք հատվածում պայթեցման աշխատանքների մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---