Freedom House–ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով24 ապրիլի 2024 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով: Այդ մասին ասվում է կազմակերպության X-ի միկրոբլոգում արված հրապարակման մեջ։ Կազմակերպությունը կոչ է արել ՀՀ իշխանություններին հետաքննել «անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի դեպքերը»։ «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանության կողմից բռնության մասին ահագնացող հաղորդագրություններով։ Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի կիրառման և անմարդկային վերաբերմունքի դեպքերը և աշխատել քաղաքացիական հասարակության հետ՝ նպաստելու նշանակալի բարեփոխումների իրականացմանը»,–ասվում է գրառման մեջ։ Գրառմանը կցվել է ՄԻՊ հաղորդագրությունը Սամվել Վարդանյանին մի խումբ դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու կապակցությամբ նրան այցելելու վերաբերյալ։ Ապրիլի 23–ի երեկոյան տեղեկություններ հայտնվեցին Տավուշում սահմանազատման դեմ բողոքող 20-ից ավելի քաղաքացի ուժի կիրառմամբ բերման ենթարկելու մասին։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի դեպքով կալանավորված Սամվել Վարդանյանի նկատմամբ առերևույթ բռնություններ կատարելու վերաբերյալ հաղորդման առիթով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |