Մակրոն․ Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը

Մակրոն․  Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X–ի իր միկրոբլոգում գրել է, որ ապրիլի 24–ին Ֆրանսիայում նշում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

«Այսօր Ֆրանսիայում նշում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Եկեք վառ պահենք զանգվածային ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը։ Չմոռանա՛նք՝ հայերն ու ֆրանսիացիներ հավերժ կապված են»,–ասվում է գրառման մեջ։

Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001 թվականի հունվարի 29-ին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---