Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել

Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի  ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել

PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը: Նուբար Աֆեյանի՝ քայլեր ձեռնարկելու համաշխարհային կոչը հրապարակվել է The New York Times, The Washington Post և The London Times պարբերականներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում, հայտնում է Ռուբեն Վարդանյանի գրասենյակը։

«Այսօր 109-րդ տարելիցն է, երբ 1.5 միլիոն հայեր բռնի տեղահանվեցին իրենց տներից եւ սպանվեցին օսմանյան թուրքերի ձեռքով, և այժմ դա նորից է կրկնվում։ Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը: Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը»։

Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր։

«Նույնիսկ երբ մենք սգում ենք անցյալը, պատմությունը կրկնվում է: Հայերը կրկին էթնիկ զտումների թիրախ են, քաղաքական առաջնորդներն ապօրինի պատանդ են պահվում, իսկ Հայաստանը կանգնած է իր ինքնիշխանությանն ու ինքնորոշմանն ուղղված գոյութենաբանական սպառնալիքների առաջ:

Զբաղված աշխարհն այլ կողմ է նայում: Այսպիսով, ընդհանուր առմամբ հասկանալի չէ, որ անցած սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը 120 հազար հայերի` Արցախի՝ հայկական անկլավի, որը նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, ամբողջ բնակչությանը բռնի տեղահանել է իրենց նախնիների հայրենիքից»,–ասել է նա:

Նա նաև կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում և արդարադատություն իրականացնել իր կողմից ապօրինի գերեվարված բանտարկյալների հանդեպ.

«Ադրբեջանը շարունակում է նաև ապօրինի պատանդ պահել հայերին, այդ թվում՝ իմ ընկեր և գործընկեր Ռուբեն Վարդանյանին՝ գործարար և բարերար, որը կարճ ժամանակ զբաղեցրել է Արցախի պետնախարարի պաշտոնը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի սահմանին սրացող իրավիճակը խորացնում է մտավախությունը Ադրբեջանի հնարավոր ներխուժման վերաբերյալ:

Ադրբեջանն այսօր չպետք է հիմքեր գտնի Հայաստանի հետ հակամարտության համար: Անցյալ տարվա ներխուժումից հետո Հայաստանը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղում ինքնակառավարման ջանքերից։ Այժմ Ադրբեջանի այն պնդումը, թե խաղաղություն կարող է հաստատվել, երբ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված սահմանի նկատմամբ ներխուժմամբ Ադրբեջանին միջանցք կտրամադրի դեպի Նախիջևան ու Թուրքիա, և անօրինական է, և անարդար»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---