Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից24 ապրիլի 2024 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր երկրների հայտարարութուններից՝ դրանք անվանելով «միակողմանի»։ «Որոշ երկրների հայտարարությունների մասին» անվանումով հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիան մերժում է 1915 թվականի իրադարձությունների մասին «միակողմանի հայտարարությունները», որոնք արվել են «որոշակի ծայրահեղական շրջանակների բավարարելու համար»։ «Պատմական փաստերը խեղաթյուրող այս հայտարարությունները հակասում են նաև միջազգային իրավունքին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ ընդգծել է, որ 1915 թվականի իրադարձություններն օրինական քննարկման առարկա են։ Պատմության վերաբերյալ այս կողմնակալ հայտարարությունները ոչ միայն խաթարում են երկու համայնքների միջև հաշտեցման ջանքերը, այլև խրախուսում են արմատական խմբերին, որոնք հակված են ատելության հիմքով հանցագործությունների»,- ասվում է հայտարարության մեջ։ Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին և հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը սկսվել է Հայաստանի հետ»։ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայ ժողովրդին ուղերձներով են դիմել ԱՄՆ, Ֆրանսիայի, Հունաստանի նախագահները, տարբեր երկրների օրենսդիր մարմինների ղեկավարները և այլ պաշտոնյաներ։ Բայդենի ուղերձում մասնավորապես ասվում է․ «Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |