Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը

Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը

PanARMENIAN.Net - Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը պատասխանել է Ադրբեջանի քննադատությանը, կապված Հնդկաստանի կողմից Հայաստանին սպառազինության մատակարարումների հետ։

Նա հայտարարել է, որ Հնդկաստանը ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը խթանող քաղաքականություն է վարում, գրում է ՏԱՍՍ–ը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն ձեռքերը ծալած չի սպասելու, մինչև մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին Ադրբեջանի դեմ։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, բայց դրանից բացի, մենք նաև վարում ենք Հնդկաստանի ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը խթանող քաղաքականություն»,–ասել է նա։

Ըստ հնդկական ANI գործակալության, Հայաստանը Հնդկաստանից գնել է 15 միավոր «Ակաշ» ԶՀՀ՝ 600 մլն դոլար ընդհանուր գումարի։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---