Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին25 ապրիլի 2024 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին հանուն խաղաղության և իր սահմանները հարգելու համար պայքարում։ Նա այդ մասին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում և հրապարակել իր ելույթը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը։ «Ապրիլի 24–ին ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ֆրանսիան խոնարհվում է հալածանքների ենթարկված ժողովրդի հիշատակի առջև։ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին հանուն խաղաղության և իր սահմանները հարգելու համար պայքարում»,–ասվում է գրառման մեջ։ Իր ելույթում Ատալն ասել է, որ Հայաստանը դիմացել է, նա կերտում է իր և իր ժողովրդի ապագան: «Ուզում եմ խաղաղության և համերաշխության հույս հայտնել, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և, չնայած կորուստներին, երբեք չենք հանձնվում»,–ասել է նա։ Ապրիլի 24-ին Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտաս վարդապետի արձանի մոտ տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ են խոնարհել Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսը, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանը, Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները։ Ծաղկեպսակներ զետեղվեցին նաև Ֆրանսիայում գործող հայկական և ազգային այլ համայնքներ ներկայացանող բազմաթիվ կազմակերպությունների անունից։ Արարողության ավարտից հետո տեղի ունեցավ ավանդական երթը՝ հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |