ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը X-ի իր միկրոբլոգում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցին, գրել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի և սպանվել է։

«Մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը, երբ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել։ Այսօր, հիշելով և սգալով զոհերի մասին, մենք նաև մեծարում ենք հայ ժողովրդի տոկունությունը և կրկին պարտավորվում պայքարել ատելության բոլոր դրսևորումների դեմ»,–ասվում է գրառման մեջ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին հանդես է եկել ուղերձով՝ վերահաստատելով 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործությունը երբեք չմոռանալու խոստումը:

«Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը»,–ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---