Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից

Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից

PanARMENIAN.Net - Երևանում անհնազանդության ակցիաների 137 մասնակից է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանութունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

«Այս պահի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից` վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով»,–հայտնել են ՆԳՆ–ից։

Այդ հոդվածը կիրառվում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու դեպքում։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 27-ի վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկվածներին տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Դրան զուգահեռ կարմիրբերետավորները սկսել են բերման ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 26–ի երեկոյան տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել էր, որ վաղ առավոտից շարժման աջակիցները փակելու են փողոցներ և մարյուղիներ՝ բացառությամբ դեպի Լոռի և Տավուշ տանողների։ Հանրահավաքում հայտարարվել է, որ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազամնն է։

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---