ԱՆ-ն՝ աղետի գոտու բնակչությանը․ Չօգտագործել ջուրը, եթե հոտն ու գույնը փոխված են

ԱՆ-ն՝ աղետի գոտու բնակչությանը․ Չօգտագործել ջուրը, եթե հոտն ու գույնը փոխված են

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունն աղետի գոտում գտնվող բնակչությանը հորդորում է վարակիչ հիվանդություններից, հատկապես աղիքային վարակներից խուսափելու, ինչպես նաև կանխարգելելու նպատակով չօգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով (այդ թվում` եռացրած), եթե նկատվում է ջրի հոտի և գույնի փոփոխություն (պղտորություն)։

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մարզային իշխանության ոլորտային ստորաբաժանման հետ համագործակցությամբ, իրականացնում է խմելու ջրի որակի մոնիթորինգ և իրազեկում բնակչության շրջանում։

Հորդառատ անձրևներց հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 3 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---