Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից

Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից

PanARMENIAN.Net - Երևանում կեսօրի դրությամբ անհնազանդության ակցիաների 240 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ լրատվական վարչությունից, հայտնում է Aysor.am-ը։

Ակցիայի մասնակիցները ոստիկանություն են բերման ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Բերման ենթարկվողների թվում էր նաև ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 26–ի երեկոյան տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել էր, որ վաղ առավոտից շարժման աջակիցները փակելու են փողոցներ և մայրուղիներ՝ բացառությամբ դեպի Լոռի և Տավուշ տանողների։ Հանրահավաքում հայտարարվեց նաև, որ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---