Ռուս-վրացական հարաբերությունների ջերմացումը կհանգեցնի Վերին Լարս ՀԱԿ-ի բացմանը12 մայիսի 2009 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը Վերին Լարս հսկիչ անցումային կետի բացման հույս ունի: «Այդ ՀԱԿ-ում վերականգնողական աշխատանքներն արդեն 2-3 տարի են տեւում, եւ այսօր դա միայն քաղաքական խնդիր է»,- երեքշաբթի Երեւանում լրագրողներին հայտնել է նախարարը:Դրա հետ կապված` Սարգսյանը նշեց, որ Վերին Լարս ՀԱԿ-ի բացումը կախված է ռուս-վրացական հարարբերությունների կարգավորումից: «Հուսով եմ, որ մոտ ժամանակները Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունները կջերմանան եւ կորոշվի, թե ինչն է շահավետ տարածաշրջանի երկրների համար, այդ թվում եւ Հայաստանի»,- ավելացրել է նա: «Վերին Լարսն» ընկած է Վլադիկովկասից 38 կմ հարավ Ռազմավրացական ճանապարհով եւ համարվում է Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանի միջեւ միակ ՄԱԿԿ-ը, որը վերանորոգման համար փակվել էր 2006-ի հուլիսին: «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցումային կետի (ՄԱԱԿ) կառուցման ավարտի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել անցյալ երեքշաբթի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |