«Որովհետև մենք հոգ ենք տանում». Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը՝ «Պատասխանատու հյուրընկալող»![]() 28 օգոստոսի 2024 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Տարիներ ի վեր հավատարիմ մնալով պատասխանատու հյուրընկալության հայեցակարգին, ինչպես նաև ներդնելով հարցին վերաբերող առաջադեմ լուծումներ՝ Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը ոլորտը ներկայացնող առաջին թանգարանն է Հայաստանում, որը հավատարմագրվել և ստացել է «Պատասխանատու հյուրընկալող» կարգավիճակը։ Համաշխարհային մակարդակով այս հավաստագրի առայժմ արժանացել են ոլորտը ներկայացնող եզակի թանգարաններ։ Պեռնո Ռիկար ընկերության կողմից համակարգվող այս նախաձեռնությունը նպատակ ունի ներկայացնելու ալկոհոլի պատասխանատու մատուցման բոլոր եզրերը՝ երաշխավորելով թանգարանը որպես անվտանգ վայելքի տարածք։ «Պատասխանատու հյուրընկալող» հավատարմագրին արժանանալու համար ARARAT թանգարանն անցել է երկփուլ աուդիտ միջազգային կազմակերպության կողմից, որը ներառում էր նաև գաղտնի հսկիչ այցելություններ, որոնք նպատակ ունեին բացահայտելու ARARAT թանգարանում ներդրված պատասխանատու հյուրընկալությանը վերաբերող գործիքակազմը։ «Ամփոփելով տարիների ընթացքում մեր հետևողական քայլերն այս ոլորտում՝ մեզ համար շատ կարևոր է ընդգծել, որ ARARAT թանգարանը ոչ միայն այն վայրն է, որտեղ կարող եք բացահայտել հայկական կոնյակի բացառիկ պատմությունը, նրա ժամանակակից եզրերն ու սերնդեսերունդ փոխանցվող վարպետությունը, այլև այն վայրն է, որը հոգ է տանում իր այցելուներից յուրաքանչյուրի համար՝ նրան ներկայացնելով և մասնակից դարձնելով պատասխանատու սպառման գաղափարին»,- ընդգծում է ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |