ՊԵԿ․ ՀՀ–ում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր չեն ներկայացնելու![]() 6 փետրվարի 2025 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ Բացառություն է կազմում այն դեպքը, երբ օտարերկրյա քաղաքացին ստացել է հարկվող եկամուտ, որից պետք է ինքնուրույն հաշվարկի և վճարի եկամտային հարկ։ «Ազգային ժողովում ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղի է ունեցել թյուրըմբռնում օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող պարտավորությունների առնչությամբ։ Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանում գտնվող օտարերկրացիները եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։ Բացառություն է կազմում այն դեպքը, երբ օտարերկրյա քաղաքացին ստացել է հարկվող եկամուտ, որից պետք է ինքնուրույն հաշվարկի և վճարի եկամտային հարկ, օրինակ. ՀՀ-ում վարձակալությամբ հանձնում է իրեն պատկանող անշարժ գույքը: Միայն այս դեպքում է առաջանում եկամուտների հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտություն»,–ասվում է ՊԵԿ պարզաբանման մեջ։ Եկամուտների հայտարարագրի ներկայացման ժամկետ էր սահմանված մայիսի 1–ը, որը, սակայն, հետաձգվել է մինչև նոյեմբերի 1–ը։ Հայտարարագիր պետք է ներկայացնեն բոլոր վարձու աշխատողները։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |