Հունվարին ՀՀ է այցելել մոտ 140,000 զբոսաշրջիկ, առավելապես՝ ՌԴ–ից![]() 19 փետրվարի 2025 - 15:29 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի հունվարին Հայաստան է այցելել 139,482 զբոսաշրջիկ: Նրանց մեծ մասը՝ 65%-ը, ժամանել է օդային տրանսպորտով, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ Նախորդ տարի զբոսաշրջային այցելությունների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 154,319։ 2025 թ․ հունվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից՝ 55,130 քաղաքացի (39․5 %), Վրաստանից 17,920 քաղաքացի (13%) և Իրանից` 13,186 անձ (9.4%)։ Հնդկաստանը և Ֆիլիպինները համապատասխանաբար զբաղեցրել են չորրորդ և հինգերորդ հորիզոնականները՝ 2033 և 2 002 զբոսաշրջիկներով: Ուկրաինայից այցելել է 1732 մարդ։ Վերջին տարիների հունվար ամսվա ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2023 թվականին, երբ Հայաստան է ժամանել 159,319 զբոսաշրջիկ։ Զբոսաշրջիկների ամենաակտիվ խումբը միջին տարիքի զբոսաշրջիկներն են՝ 35–44 տարեկան։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |