Փաշինյան․ Գնաճը տնտեսական աճի պարտադիր ուղեկիցն է![]() 27 փետրվարի 2025 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ընդունել է 2021-2026 թթ. ծրագրի 2024-ի կատարման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ զեկույցը, որը ներկայացվելու է Ազգային ժողով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ տվյալներ է ներկայացրել՝ 2024-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է ավելի քան 10,1 տրլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 5․9%-ով, հայտնում է Aysor.am–ը։ Անդրադառնալով գնաճին՝ նա ասել է, որ Հայաստանում 2018-ից ի վեր գնաճը կազմել է 25,3%, իսկ 2023-ի համեմատ՝ 0․3%։ «Գնաճը տնտեսական աճի պարտադիր ուղեկիցն է»,- նշել է վարչապետը։ «2021 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր սահմանած նպատակադրումը եղել է տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը։ 2021 թվականին ապահովվել է 5․8 տոկոս տնտեսական աճ, 2022-ին՝ 12․6 տոկոս տնտեսական աճ, 2023-ին՝ 8․3 տոկոս, հետևաբար, մեր նպատակային ցուցանիշը ապահովված է»,- ասաց նա։ Փաշինյանը նշել է, որ 2018-2024 թթ. Հայաստանի տնտեսությունը ընդհանուր առմամբ 43․5% աճ է գրանցել։ «Սա ահռելի աճ է, սա նշանակում է, որ մենք տարեկան միջինում 6․1 տոկոսից ավելի տնտեսական աճ ենք ապահովել»,- ասել է նա։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել գործադիրի բոլոր անդամներին կատարված աշխատանքի համար։ «Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա»,- հավելեց նա։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |