Երեւանում տեղի է ունեցել «Ֆրեշ» սուպերմարկետի բացման արարողությունը25 մայիսի 2009 - 22:33 AMT PanARMENIAN.Net - Ուսումնասիրելով Հայաստանի շուկան` մենք եկանք այն եզրակացության, որ մեծ բացթողում կամ սպասարկման ու առեւտրի ոլորտում, որը մենք կփորձենք լրացնել սուպերմարկետների նոր ցանցով»,-այսօր «Ֆրեշ» սուպերմարկետի բացման արարողության ժամանակ հայտարարել է «Ֆրեշ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռիկարդո Մերինոն: Ըստ Մերինոյի, սուպերմարկետը մեկնարկ կհանդիսանա Երեւանում այդ ցանցի սուպերմարկետների բացման համար: «Նման բարդ ֆինանսական ժամանակներում, երբ խոշորագույն ընկերությունները կրճատում են իրենց հաստիքները, մեր ընկերությունը տասնյակ մասնագետների հնարավորություն է տալիս բարձր աշխատավարձով աշխատանք գտնել»,-նշել է ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը` հավելելով, որ սուպերմարկետում արդեն 40 հոգի աշխատում է: Սուպերմարկետը հագեցած է մանրածախ առեւտուր իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումներով, ինչն ապահովում է սպասարկման բարձր որակ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |