1988-1992թթ․ Ադրբեջանից բռնագաղթածները կկարողանան սեփականացնել հանրակացարաններում զբաղեցրած տարածքը

1988-1992թթ․ Ադրբեջանից բռնագաղթածները կկարողանան սեփականացնել հանրակացարաններում զբաղեցրած տարածքը

PanARMENIAN.Net - 1988–1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած անձինք սեփականության իրավունք կստանան հանրակացարանային տարածքների նկատմամբ, որտեղ բնակվում են։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

«Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4 շենքի, Երևանի Մոլդովական փողոց, 29/1 շենքի, Երևանի Շիրակի փողոց 2/32 շենք հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմում են ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրելու համար:

Նշվել է, որ որոշման հիմնական նպատակն է ապահովել տարիներ շարունակ հանրակացարաններում ապրող փախստական ընտանիքներին մշտական բնակության պայմաններով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---