ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել![]() 16 մայիսի 2025 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ և Իրանի միջև համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ է մտել։ Փաստաթուղթը նախատեսում է զգալիորեն նվազեցնել ԵԱՏՄ երկրներից Իրան արտահանվող ապրանքների մաքսային մուտքի միջին տուրքի չափը՝ 20 տոկոսից մինչև 4.5 տոկոս։ Համաձայնագիրը ամրագրում է կողմերի փոխադարձ պարտավորությունները՝ տրամադրելով արտոնյալ մուտք ամբողջ ապրանքային անվանացանկի 90 տոկոսի համար՝ ստեղծելով նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության խորացման համար, գրում է «Վզգլյադը»։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կանխատեսմամբ՝ մոտակա տարիներին ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 12 միլիարդ դոլարի, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ ցուցանիշները։ Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը։ Բացի այդ՝ Ռուսաստանն ու Իրանը հայտնել են պատրաստակամություն շարունակելու համագործակցությունը՝ ստեղծելով նոր ցամաքային գազատար ուղիներ երկու երկրների միջև։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |