Էկոնոմիկայի նախարարն ու ՊԵկ ղեկավարը Վրաստան կմեկնեն![]() 21 հունիսի 2025 - 14:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՊԵԿ ղեկավար Էդուարդ Հակոբյանը հունիսի 23-ին կմեկնեն Վրաստան։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ստորագրել է համապատասխան որոշումը։ Քննարկվելու են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր։ Հայ կոնյակագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առջև՝ դժգոհելով վրացական կողմի ստուգումներից, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել էր, որ խնդիրը լուծում կստանա հունիսի 6-ին Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, սակայն նրա այցը Հայաստան չեղարկվեց։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |