Պապոյանն ու առաքելությունն ավարտող Գալագերը քննարկել են բրիտանական ներդրումների հեռանկարները![]() 6 օգոստոսի 2025 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին` ընդգծելով վերջինիս կարևոր ներդրումը երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդման գործում։ Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության ներդրումային ներուժի ուսումնասիրությանը՝ Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների իրականացման նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հնարավորությունները, նախարարության կողմից տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը և ՀՀ կառավարության կողմից վերջերս ընդունված արտահանման ռազմավարությունը։ «Հայաստանը հետաքրքրված է շարունակել և առավել խորացնել գործակցությունը Միացյալ Թագավորության հետ՝ համատեղ արդյունաբերական արտադրության, ազատ տնտեսական գոտիների զարգացման, ինչպես նաև նորարարության վրա հիմնված ձեռնարկատիրության խթանման ուղղությամբ», - նշել է Պապոյանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |