IDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը

IDBank-ը համալրել է կանոնադրական կապիտալը

PanARMENIAN.Net - IDBank-ի կանոնադրական կապիտալը համալրվել է 17 մլրդ ՀՀ դրամով՝ հասնելով 51 մլրդ ՀՀ դրամի։

Կանոնդրական կապիտալի համալրումն իրականացվել է չբաշխված շահույթի հաշվին՝ Բանկի բաժնետիրոջ 2025թ․ հուլիսի 9-ի որոշմամբ, և հաստատվել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ռիսկերի կառավարման գծով տնօրեն Արթուր Համբարձումյանը կարևորել է այս քայլը Բանկի զարգացման ու ֆինանսական կայունության ճանապարհին։

«Համալրումը նպատակ ունի բարձրացնել բանկի ֆինանսական կայունությունը, ամրապնդել կապիտալի համարժեքության ցուցանիշները և ապահովել բանկի պատրաստակամությունը շարունակական զարգացման, նոր նախաձեռնությունների և թվային ներդրումների իրականացման հարցում», - ասել է Համբարձումյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---