Սեպտեմբերին Երևանում կանցկացվի Հայաստան–ԵԱՏՄ համաժողովը![]() 14 օգոստոսի 2025 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Երևանում կկայանա Հայաստան– ԵԱՏՄ համաժողովը։ Այդ մասին հայտնել է միջոցառման կազմակերպիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հայկական շարժման առաջնորդ, «Անմահ գունդ» միջազգային շարժման համակարգող Մհեր Ավետիսյանը։ Նրա փոխանցմամբ՝ համաժողովին ներկայություն են ցուցաբերելու ճանաչված քաղաքական և տնտեսական վերլուծաբաններ, իսկ հիմնական բանախոսները լինելու են քաղաքական վերլուծաբաններ Դմիտրի Սիմեսը և Ֆյոդր Լուկյանովը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև հարաբերությունները, ԵԱՏՄ-ի ազդեցությունը Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացման հեռանկարների վրա», - նշել է Ավետիսյանը։ Օգոստոսի 14-15-ը, Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում ծրագրված է Եվրասիական տնտեսական խորհրդի միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որտեղ Հայաստանը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ավելացնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինելու այս նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |