ՀՀ–ն և Ճապոնիան կվավերացնեն կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան![]() 2 սեպտեմբերի 2025 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովում ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու նախագիծը։ Փաստաթուղթը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում, հայտնում է Արմենպրեսը։ «Գիտեք, որ Կառավարության ծրագրով հարկային քաղաքականության համար ամրագրված է մի կարևոր ուղղություն՝ ընդլայնել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի կիրառության աշխարհագրությունը։ Սա հատկապես կարևոր է այն երկրների հետ, որոնց հետ ակնկալվում է տնտեսական կապերի ամրապնդում և ներդրումների ներգրավում։ Այս շրջանակում է, որ նախաձեռնվել և 2024 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան»,– նշել է Պողոսյանը։ Նրա խոսքով՝ նման փաստաթղթերը լուծում են երկու առանցքային խնդիր․ սահմանում են առավել բարենպաստ հարկային պայմաններ, քան ազգային օրենսդրությամբ նախատեսված է, ինչպես նաև ապահովում են կայուն և կանխատեսելի հարկային միջավայր՝ երկու երկրների բիզնեսների համար։ Մինչ օրս Հայաստանն առաջնորդվել է Ճապոնիայի և Խորհրդային Միության միջև գոյություն ունեցած համաձայնագրով, որն, իրավական պատճառներով, հայկական կողմը չի կիրառել։ Նոր նախաձեռնությամբ վերականգնվում է նմանատիպ փաստաթղթերի կիրառում Հայաստանում։ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված եզրակացության համաձայն՝ կոնվենցիան խթանելու է ՀՀ և Ճապոնիայի տնտեսական հարաբերությունների, առևտրի և ներդրումների զարգացումը։ Բացի այդ, այն լրացնելու է 2018 թվականին ստորագրված ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |