Վարդանյան. Երբ ենք հասնելու «Երևանը տանք, թե չէ պատերազմ կլինի» թեզին![]() 15 սեպտեմբերի 2025 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ակնհայտորեն առաջ քաշվող նախապայմաններին, որոնց առկայությունը չի ընդունվում իշխանության կողմից։ «Չէ, չէ նախապայմաններ չկան, ուղղակի. -Ադբեջանը պահանջել է փոխել սահմանադրությունը, մենք նախաձեռնել ենք գործընթացը -Թուրքիան պահանջել է չբարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, մենք այլևս հետամուտ չենք Ցեղասպանության ճանաչմանը, ավելին, երբ որևէ պետության ղեկավար ճանաչում է Ցեղասպանության փաստը, մենք դատապարտում ենք նման հայտարարությունը, ասելով, որ դա մեզ ոչինչ չի տալիս -Թուրքիան պահանջել է հրաժարվել Արարատ լեռի որևէ կերպ հիշատակումից, մենք արշավ ենք սկսել լեռան դեմ, այն հեռացնելով բոլոր հնարավոր տեղերից -Ադրբեջանը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, մենք համաձայնվել ենք -Ադրբեջանը պահանջել է երրորդ երկրի ուժեր չտեղակայել սահմանին, մենք համաձայնվել ենք -Ադրբեջանը պահանջել է չուժեղացնել բանակը, մենք դա իրականացնում ենք: Լավ, ով աջակցում է այս քաղաքականությանը, համարում է, որ մենք մգացնում ենք գույները, որ սրա այլընտրանքը չկա, կարող է ասել՝ որ կետում են ավարտվելու այս պահանջները: Երբ ենք հասնելու «Երևանը տանք, թե չէ պատերազմ կլինի» թեզին»,–գրել է նա։ ՀՀ կառավարության նոր որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում՝ որպես չզեկուցվող հարց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ որ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |