Ավինյան․ Մետրոյի «Երիտասարդական» կայարանից դեպի Նոր Նորք ճոպանուղի կկառուցվի![]() 18 սեպտեմբերի 2025 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ քննարկում են մետրոյի «Երիտասարդական» կայարանից դեպի Նոր Նորք ճոպանուղու կառուցման հարցը. մրցույթը հայտարարվել է, հայտնում է Radar Armenia-ն։ «Հիմա ֆինանսների նախարարի հայացքն եմ տեսնում իմ ուղղությամբ, բայց մենք կփորձենք հիմնականում մեր միջոցներով այս ծրագիրն իրականացնել»,-ասել է նա։ 1967 թվականից Երևանում գործում էր կենտրոնը Հին Նորքի հետ կապող ճոպանուղին, որը վթարվեց 2004 թվականին և չի գործում մինչ օրս։ Ճոպանուղին օրական տեղափոխել է մոտ 500 ուղևոր։ Ներկայումս շենքը լքված և անխնամ վիճակում է։ Դեռևս 2018–ին հայտարարվել էր, որ Երևանում նախատեսվում է նոր ճոպանուղու կառուցում: Խոսվում էր 3 տարբերակի մասին՝ Կոմիտասի անվան պուրակ, միջանկյալ՝ «Մայր Հայաստան» արձան (Հաղթանակ զբոսայգի), Քանաքեռ-Զեյթուն, երկրորդը՝ Մաշտոցի պողոտա՝ Գլխավոր պողոտայի հատված,միջանկյալ՝ Հալաբյան փողոց` Թումանյանի այգի, 16-րդ թաղամաս՝ 2-րդ շղթա, երրորդը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ (Օղակաձև զբոսայգի), միջանկյալ՝ Նորք Մարաշ վարչական շրջան, Նոր-Նորք 2-րդ զանգված` Գայի պողոտա: Ասվել էր, որ ծրագիրը կիրականացվի 3 տարում և կպահանջի 20 մլն դոլարի ներդրում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |