Գրիգորյան. ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի![]() 22 սեպտեմբերի 2025 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակում լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի այցը Բաքու՝ ընդգծելով, որ այս հարցով տեղեկատվությունը պետք է տրամադրի համապատասխան մարմինը։ «ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին ԱԱԾ-ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի»,–ասել է նա, հայտնում է Auroranews.am-ը։ Այցի արդյունավետության մասին հարցին, ինչպես նաև այն մասին՝ արդյոք ձեռք է բերվել պայմանավորվածություն հայ գերիների վերադարձի վերաբերյալ լրագրողների հարցին Գրիգորյանը պատասխանել է. «ԱԱԾ–ն ամբողջ ինֆորմացիան կտրամադրի»։ Երբ հարց է հնչել՝ նախատեսո՞ւմ է արդյոք ԱԽ քարտուղարը նույնպես այցելել Բաքու, Արմեն Գրիգորյանն արձագանքել է․ «Որևէ այդպիսի քննարկում չկա»։ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը սեպտեմբերի 19-21-ը գտնվել է Բաքվում՝ մասնակցելով միջազգային ֆորումի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |