ԿԲ նախագահ․ ՀՀ բանկային ակտիվները գերազանցել են ՀՆԱ-ի 100%-ը![]() 23 սեպտեմբերի 2025 - 18:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը տեղեկացրել է, որ Հայաստանի բանկային ակտիվները (տրված վարկեր և այլ եկամուտներ) այժմ գերազանցում են երկրի համախառն ներքին արդյունքը։ Այդ մասին նա ասել է Հանրապետության բանկերի միության ամենամյա համաժողովում։ Նրա գնահատմամբ՝ եթե 2000-ականների սկզբին այդ հարաբերակցությունը կազմում էր ընդամենը 20 տոկոս, ապա այսօր այն անցել է ՀՆԱ-ի շեմը, գրում է Sputnik Արմենիան։ Գալստյանը հիշեցրել է, որ տարիների ընթացքում համակարգում ստեղծվել են կարևոր ինստիտուտներ՝ ավանդների երաշխավորման հիմնադրամ, վարկային բյուրո, վճարահաշվարկային ենթակառուցվածքներ, ֆինանսական օմբուդսմենի գրասենյակ և սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ։ ԿԲ ղեկավարը շեշտել է, որ բանկերը պարտավոր են շարունակել այդ հիմքի վրա զարգանալ, ընդլայնել ենթակառուցվածքները, արդյունավետորեն կառավարել տնտեսական ու քաղաքական աճող ռիսկերը և անցնել թվային տրանսֆորմացիայի։ Նրա խոսքով, դա պահանջում է ճկունություն և նորարարական մոտեցում։ 2024 թվականին բանկային համակարգի ակտիվների ծավալը կազմել է 11 տրիլիոն 35 միլիարդ դրամ (28,7 միլիարդ դոլար), մինչդեռ ՀՆԱ-ն կազմել է 10 տրիլիոն 127 միլիարդ դրամ (26,3 միլիարդ դոլար)։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |