Սուբվենցիոն ծրագրերով մարզերին կհատկացվի ավելի քան 1.5 մլրդ դրամ պետական աջակցություն![]() 9 հոկտեմբերի 2025 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով մարզերին ավելի քան 1 մլրդ 582 մլն դրամ կհատկացվի: Այդ մասին ասվել է կառավարության նիստում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ ներկայացված որոշման նպատակն է 2025 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորել համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրեր։ Ըստ նախագծի՝ կհամաֆինանսավորվի 24 համայնքի կողմից ներկայացված 26 ծրագիր։ «Ցանկանում եմ նշել, որ սույն որոշման հաստատմամբ կունենանք 2025 թվականի պետական բյուջեից 14.9 մլրդ դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- նշել է փոխնախարարը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |