Միրզոյան․ Չնայած Ադրբեջանի պահանջին, ՀՀ–ն չի ստանձնել և չի ստանձնի պարտավորություն փոխելու Սահմանադրությունը![]() 14 հոկտեմբերի 2025 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ընդգծել է, որ ՀՀ-ն երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն փոխելու ՀՀ Սահմանադրույթունը։ Նա չի ժխտել, որ Ադրբեջանը շարունակում է այդ հարցը որպես նախապայման դնել, հայտնում է Aysor.am-ը։ «Դա միայն մեր քաղաքացիների որոշելիքն է և մեր ներքաղաքական օրակարգի մաս։ Այո՛, Ադրբեջանը շարունակում է այդ հարցը որպես նախապայման դնել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Մենք այս նախապայմանը չենք ընդունում»,-ասել է նախարարը։ Ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ «Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Բայց էլի ուզում եմ ասել․ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Իհարկե «կողմ» եւ «դեմ» փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են», - ասել է ՀՀ վարչապետը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |