Իդրամը սկսում է գործակցել WeChat Pay-ի հետ![]() 14 նոյեմբերի 2025 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Իդրամ ընկերությունը հայտարարում է նոր ռազմավարական համագործակցության մեկնարկ Tencent-ի TenPay Global և WeChat Pay վճարային հարթակների հետ։ Այս պայմանավորվածությունը հաստատվել է օրերս Սինգապուրում ընթացող աշխարհի խոշորագույն ֆինտեխ ֆորումի՝ Fintech Festival 2025-ի ընթացքում։ TenPay Global-ը, հանդիսանալով Tencent-ի անդրսահմանային վճարային հարթակը, ընդլայնում է միջազգային դրամապանակների և ֆինանսական հարթակների հետ համագործակցությունը։ Այս շրջանակում TenPay Global-ի 20 ռազմավարական գործընկերների, այդ թվում DBS PayLah!-ի (Սինգապուր), GrabPay-ի (Արևելյան Ասիա), PayPal-ի, Venmo-ի (ԱՄՆ) և իհարկե Իդրամի օգտատերերը շուտով հնարավորություն կունենան վճարումներ կատարել Չինաստանում WeChat Pay-ի վաճառակետերի ցանցում՝ իրենց հավելվածներով սքանավորելով վաճառակետում տեղադրված QR կոդը կամ ներկայացնելով իրենց հավելվածի QR կոդը։ Այս մասին հաղորդել է նաև PRNewswire գործակալությունը։ Իդրամից տեղեկացնում են, որ այս համագործակցության արդյունքում WeChat Pay-ի օգտատերերը նույնպես կկարողանան Հայաստանում վճարումներ կատարել ավելի քան 25,000 վաճառակետերում՝իրենց հավելվածով սքանավորելով Իդրամի QR-կոդը։ Համագործակցությունը կնպաստի ոչ միայն միջազգային զբոսաշրջիկների և բիզնես այցելուների հարմարավետությանը, այլ նաև կարևոր քայլ կլինի Հայաստանի ֆինանսական տեխնոլոգիաների համաշխարհային ինտեգրման ճանապարհին։ Նոր համագործակցությունը WeChat Pay-ի հետ ևս մեկ անգամ հաստատում է Իդրամի առաջատար դիրքը՝ որպես նորարարական լուծումներ մշակող և Հայաստանի ֆինտեխ ոլորտը միջազգային հարթակում ներկայացնող ընկերության։ Սա կարևոր քայլ է գլոբալ կապերի ամրապնդման և սահմաններից դուրս համագործակցության խթանման ուղղությամբ։ Իդրամը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը մասշտաբային և ամբողջական կերպով ներդրել է անհպում QR-վճարումների համակարգը դեռևս 2016 թվականին, իսկ այսօր արդեն Իդրամի միջազգային համագործակցությունների շնորհիվ Idram QR-ով հնարավորություն ունի վճարում կատարել աշխարհում 1․8 մլրդ օգտատեր։ Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |