Պապոյանը հնդկական խոշոր ընկերությանն առաջարկել է ՀՀ-ում էլեկտրական կուտակիչներ արտադրել

Պապոյանը հնդկական խոշոր ընկերությանն առաջարկել է ՀՀ-ում էլեկտրական կուտակիչներ արտադրել

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է խոշոր ինժեներական «HBL India» ընկերության ներկայացուցիչներին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա առաջարկել է ընկերությանը ՀՀ-ում էլեկտրական կուտակիչներ արտադրել։

«Ներկայացրեցի Հայաստանի ներդրումային միջավայրը և առաջարկեցի դիտարկել Հայաստանում էլեկտրական կուտակիչների արտադրություն հիմնելու հնարավորությունը։ Հանդիպմանը ներկա էր նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---