OpenAI-ը համագործակցության առաջարկ կփոխանցի ՀՀ–ին![]() 21 նոյեմբերի 2025 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել OpenAI ընկերության Գլոբալ բիզնեսի գծով փոխնախագահ Նեյթ Հարբաչեկի և միջազգային քաղաքականության ու գործընկերությունների բաժնի ներկայացուցիչ Այվի Լաու-Շինդեվոլֆի հետ։ Հանդիպման ընթացքում OpenAI-ի ներկայացուցիչները հայտնել են, որ մոտ ապագայում հայկական կողմին կփոխանցեն համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկը, հայտնում է դեսպանությունը։ Քննարկման թեմա են եղել արհեստական բանականության գործնական կիրառման հնարավորությունները կրթության, առողջապահության, արդյունաբերության, ամպային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում։ Մկրտչյանը կարևորել է OpenAI-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն կարող է դառնալ Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը։ Firebird-ը՝ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը, ստացել է ԱՄՆ արտահանման թույլատվություն և հայտարարել է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։ Սա բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջան բերել բարձր հզորությամբ ԱԲ գերհամակարգչային ենթակառուցվածք։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |