Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները![]() 22 նոյեմբերի 2025 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը, որի հետ քննարկվել են տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Առանձին անդրադարձ է կատարվել ագրոարդյունաբերության ոլորտում փոխգործակցության, գյուղատնտեսական արտադրանքի անխափան արտահանումների կազմակերպման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, բուսասանիտարիայի ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։ Առավել հեռանկարային ուղղությունների թվում կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների խորացումը։ Ավելի վաղ Պապոյանը հայտնել էր, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2025 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.2%-ով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |