«Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի գործողությունը վերականգնվել է![]() 22 նոյեմբերի 2025 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Քաղավիացիայի կոմիտեն վերականգնել է «Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը: Այդ մասին ասվում է ՔԱԿ-ի կայքում: Դա այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիափոխադրող չի կարող կոմերցիոն գործունեություն ծավալել: Ըստ ՕՇՎ տալու կարգի՝ վկայական ստանալու կամ այն վավեր պահելու համար տվյալ փոխադրողը պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության մասին մտադրությունների հուշագիր: Քանի որ «ՀԱՈւ»-ն նման օդանավ չուներ դեռ այս տարվա գարնանից, ՔԱԿ-ը նրա վկայականի գործողությունը կասեցրել էր 6 ամսով: Ընդ որում՝ «ՀԱՈւ»-ի այս վկայականն ուժի մեջ է մինչեւ 2040 թ. հոկտեմբեր: 2025–ի մայիսի 6-ին կոմիտեն կասեցրել էր «ՀԱՈւ»-ի ՕՇՎ-ի գործողությունը՝ վեցամսյա ժամկետով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |