ՀՀ–ում 10 ամսում ավելի քան 551 մլրդ դրամի շինարարություն է արվել![]() 9 դեկտեմբերի 2025 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2025 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացվել է 551 մլրդ 434.5 մլն դրամի շինարարություն, ինչը 2024-ի նույն ամիսների համեմատությամբ աճել է 20.6 տոկոսով։ Տվյալները ներկայացրել է Վիճակագրական կոմիտեն։ Ընդհանուր շինարարական ծավալի 26.3 տոկոսն իրականացվել է պետական բյուջեի հաշվին, կազմելով 145 մլրդ 202.2 մլն դրամ, ինչը 38.2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է Արմենպրեսը։ Համայնքների ֆինանսավորմամբ կատարված շինարարության ծավալը կազմել է 27 մլրդ 913.2 մլն դրամ՝ աճելով 28.4 տոկոսով։ Այս ուղղությունը կազմում է ամբողջական շինարարության 5.1 տոկոսը։ Կազմակերպությունների կողմից կատարված շինարարությունը հասել է 256 մլրդ 321.6 մլն դրամի՝ ապահովելով ընդհանուր ծավալի 46.5 տոկոսը։ Այս ցուցանիշն աճել է 15.5 տոկոսով՝ համեմատած 2024-ի նույն ժամանակահատվածի հետ։ Միևնույն ժամանակ, օտարերկրյա ներդրողների հաշվին իրականացված շինարարության ծավալը նվազել է 2.4 տոկոսով՝ հասնելով 1 մլրդ 272 մլն դրամի։ Բնակչության կողմից կատարված շինարարությունը կազմել է 120 մլրդ 117.2 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 14.9 տոկոսով։ Այս ուղղությունը ներկայացնում է ընդհանուր շինարարության 21.8 տոկոսը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |