Օդային տարածքի փակ լինելու պատճառով Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պետերբուրգում․ Այժմ արդեն Մոսկվայում է![]() 11 դեկտեմբերի 2025 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը Մոսկվայի փոխարեն վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում։ Նա Մոսկվա է մեկնել դեկտեմբերի 11–ի առավոտյան։ Այդ մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չի իրականացրել։ Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում։ Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր ուղևորությունը և մեկնել Մոսկվա, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության միջազգային կոնֆերանսին»,–ասվում է գրառման մեջ։ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը: Կառավարությունից հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11-12-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |