ԱԺ-ն ընդունել է կրիպտոակտիվների կարգավորման փոփոխությունները![]() 17 դեկտեմբերի 2025 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը, որը ներկայացրել էր ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։ Փաթեթի նպատակն է շտկել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ եկած բովանդակային ու տեխնիկական խնդիրները։ Առաջարկվել է սահմանել անցումային դրույթներ, որոնք թույլ կտան կրիպտոակտիվներով կանխիկ գործարքներ իրականացնել միայն այն պայմանով, որ գործարքի գումարը չի գերազանցում 300,000 դրամը։ Բացի այդ, անկախ գործարքի չափից, ծառայություն մատուցող անձը պարտավոր է ապահովել հաճախորդի պատշաճ նույնականացում և վարել համապատասխան հաշվառում, հայտնում է 1lurer.am-ը։ Նախագծով նախատեսվում է նաև Կենտրոնական բանկին վերապահել վերահսկողություն իրականացնելու լիազորություն՝ կապված հաճախորդների նույնականացման և գործարքների գրանցման պահանջների պահպանման հետ։ Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը նիստի ընթացքում ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են նախագծի հեղինակների կողմից։ Հովհաննես Խաչատրյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, իսկ հանձնաժողովն իր հերթին նախագծին տվել է դրական եզրակացություն։ Նույն օրը՝ դեկտեմբերի 17-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ նիստում, օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |