Չինաստանից որոշ ապրանքների ներմուծման համար հնգամյա արտոնություններ կսահմանվեն![]() 18 դեկտեմբերի 2025 - 15:03 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2030 թվականի նոյեմբերի 17-ը Չինաստանից Հայաստան ներկրվող որոշ տեսակի ապրանքների նկատմամբ սահմանվել են մաքսատուրքից ազատման արտոնություններ։ Կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ ԵԱՏՄ կանոնակարգերով Հայաստանի համար սահմանվել է տարեկան 250 տոննա ծավալով հակագնագցման տուրքի (դեմպինգ) վճարումից ազատում ՀՀ տարածք ներմուծվող Չինաստանի ծագում ունեցող չոր նյութի վերահաշվարկով 80 % կամ ավելի զանգված ունեցող տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերի և պատրաստուկների համար։ Այս որոշմամբ կապահովվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի որոշման կատարումը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |