Վանեցյանը` ադրբեջանական էժան բենզինի ներմուծման մասին․ Սա դեմպինգ է![]() 30 դեկտեմբերի 2025 - 10:43 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը պետք է համակողմանի քննություն անցկացնի՝ Ադրբեջանից ներկրվող էժան բենզինի գործարքների մասով։ Այդ մասին նա ասել է ՍիվիլՆեթին տված հարցազրույցում։ «21-րդ դարում փակ սահմաններ ունենալն անհեթեթություն է, բայց պետք է հասկանանք, թե ինչի դիմաց ենք դա ստանում։ Ինչի՞ դիմաց ենք ստանում այդ բենզինը»,-ասել է նա։ Ըստ նրա՝ սա դեմպինգ է։ «Ինչ-որ մի փուլում 430 դրամով կծախեն, բոլոր խաղացողներին կհանեն շուկայից, հետո կսարքեն բենզինը 600 դրամ, բայց շուկայում այլ խաղացողներ չեն լինի»,–ասել է նա։ Նրա կարծիքով՝ իշխանությունները դա անում են քաղաքական PR-ի համար։ «Վերցնում են ու ցածր գին դնում, ասում են, տեսեք, ժողովուրդ, ադրբեջանական բենզինի գինը ցածր է։ Գրագետ մարդիկ, վստահ եմ, գիտեն, բենզինի, դիզվառելիքի գինը ձևավորվում է բորսայում։ Ես ուսումնասիրել եմ, վերջին երկու ամսում պրեմիում տեսակի բենզինի գինը, 1333 լիտրի հաշվով տատանվել է 670-700 դոլարի սահմաններում։ Եթե այդ հաշվարկն անում ենք, գումարում ենք Վրաստանի տարածքով երկաթգծով տեղափոխման ծախսերը, ակցիզային հարկը, մաքսատուրքը, բնապահպանական վճարը, այդ բենզինի մեկ լիտրի գինը լինում է 380 դրամ։ Սա ասում եմ ռուսական բենզինի մասին։ Եթե իշխանությունները ցանկանային 430 դրամով վաճառել, կկարողանայի՞ն, թե ոչ։ Իհարկե, կկարողանային։ Նույն տրամաբանությունն է ադրբեջանական բենզինի հետ կապված։ Բնզինի գինը որոշվում է բորսայում, եթե Ադրբեջանն իջացրեց այդ գինը, մենք պետք է հարց տանք՝ ինչո՞ւ իջեցրեց, մեր սիրուն աչքերի համա՞ր։ Ճանապարհածախսն էլ գրեթե նույնն է։ Հիմա պետությունն այդ բենզինն իրացնող ցանցին ասել է՝ կամ եկամուտ չգեներացնես, կամ մինիմալ եկամուտ աշխատի։ Նա էլ անում է։ Ասացվածք կա չէ՝ անվճար պանիրը միայն թակարդում է լինում»,-ասել է Վանեցյանը։ Ավելի վաղ ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»Լ Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։ Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |