Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է․ Ադրբեջանից բենզինի նոր խմբաքանակ է գալիս ՀՀ![]() 8 հունվարի 2026 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է․ Ադրբեջանից բենզինի նոր խմբաքանակ է գալիս ՀՀ, սակայն որևէ լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրվել, հայտնում է Factor.am-ը: Ավելի վաղ ադրբեջանական մամուլը հաղորդել էր, որ հունվարի 8-ին Ադրբեջանից Հայաստան է ուղարկվելու նավթամթերքի հերթական խմբաքանակը՝ Գյուզդեկի երկաթուղային և Բաքվի բեռնատար կայարաններից։ APA լրատվական գործակալության տվյալներով՝ Հայաստանի համար նախատեսված է փոխադրել 1000 տոննա AI-92 բենզին, 1000 տոննա դիզելային վառելիք և 1800 տոննա AI-95 բենզին։ Առաջին խմբաքանակը Հայաստան է հասել 2025 թվականի դեկտեմբերին՝ 22 վագոն բենզինով։ SOCAR-ի արտադրած AI-95 տեսակի բենզինի ներկրմամբ զբաղվում են հայկական երկու ընկերություններ՝ «Մեգա Թրեյդ»-ը, որը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, և «Շիշա ուորլդ»-ը, որը փոխկապակցված է Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ։ Այս մատակարարումը համարվել է երկու պետությունների միջև վերջին տասնամյակներում կնքված առաջին ուղիղ առևտրային համաձայնագիրը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |