Պապոյան․ 2025-ին ՀՀ է այցելել 2 միլիոնից ավելի զբոսաշրջիկ![]() 8 հունվարի 2026 - 15:00 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր ընկած մի շարք ամիսներ՝ մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, զբոսաշրջային այցելությունների թվով ռեկորդային են եղել Հայաստանի համար։ Այդ մասին կառավարության նիստում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «2025-ին Հայաստանն ունեցել է 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ինչը 2․5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից և 19․4 տոկոսով ավելի է 2019 թվականի ցուցանիշից»,-մանրամասնել է նախարարը, հայտնում է Արմենպրեսը: 2025 թվականի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ։ Նախարարն ասել է, որ զբոսաշրջության առումով Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2023 թվականին, երբ 2025-ի համեմատ արձանագրվել է մոտ 50 հազարով ավելի այց։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |