ՀՀ-ն ԱԶԲ-ից $150 մլն վարկ կստանա՝ բյուջեի պակասուրդը փակելու համար![]() 22 հունվարի 2026 - 12:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն Ասիական զարգացման բանկից պատրաստվում է ներգրավել 150 միլիոն դոլար վարկ՝ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով։ Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում։ Այս նպատակով գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր–Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի ստորագրմանը, հայտնում է Sputnik Արմենիան: Վարկի ներգրավումը նախատեսվել է ՀՀ կառավարության 2025–2027 թվականների պարտքի կառավարման ռազմավարական ծրագրի շրջանակում մշակված 2025 թվականի տարեկան փոխառությունների ծրագրով։ Այդ ծրագրով բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային պահանջարկը գնահատվել է 675 միլիոն դոլար, որը նախատեսվում է ստանալ տարբեր միջազգային ֆինանսական հաստատություններից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից։ Համաձայնագրով նախատեսվում է, որ վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով, ներառյալ 3 տարվա արտոնյալ փուլ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |