Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում![]() 30 հունվարի 2026 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինտեխ ոլորտի առաջատար Իդրամը հայտարարում է Weixin Pay-ի (WeChat Pay) հետ համագործակցության մեկնարկի մասին՝ ընդլայնելով իր միջազգային գործընկերությունների շրջանակը և կատարելով ևս մեկ կարևոր քայլ երկրի վճարահաշվարկային համակարգի զարգացման ուղղությամբ։ Այս համագործակցության շրջանակում WeChat Pay-ի օգտատերերը շուտով կկարողանան Հայաստանում կատարել վճարումներ Idram QR-ի միջոցով՝ ավելի քան 26,000 վաճառակետերում՝ պարզապես սքանավորելով Իդրամի QR կոդը իրենց WeChat հավելվածով։ WeChat Pay-ի ինտեգրումը հատկապես կնպաստի Չինաստանից ժամանող այցելուների վճարային հարմարավետությանը՝ դրական ազդեցություն ունենալով զբոսաշրջության և սպասարկման ոլորտների վրա։ Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ Իդրամի համար միջազգային առաջատար վճարային համակարգերի հետ համագործակցությունը ոչ միայն տեխնոլոգիական զարգացում է, այլև ռազմավարական ներդրում Հայաստանի տնտեսական և թվային ապագայի մեջ։ «WeChat Pay-ի հետ գործընկերությունը կարևոր քայլ է Հայաստանի ֆինտեխ էկոհամակարգի գլոբալ ինտեգրման ճանապարհին և նոր հնարավորություններ է բացում ինչպես բիզնեսների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Ուրախ ենք, որ ծառայությունը սեղմ ժամկետներում հասանելի կլինի WeChat Pay-ի օգտատերերին։ Նշեմ, որ մեր նոր գործընկերոջ հետ պայմանավորվածության համաձայն՝ համագործակցության շրջանակում հաջորդ քայլով Իդրամի օգտատերերն իրենց հերթին կկարողանան Idram&IDBank հավելվածով վճարել Չինաստանում WeChat QR-ի միջոցով»,- ասել է Արսեն Քդենյանը։ WeChat Pay-ի Մերձավոր Արևելքի գործընկերությունների և բիզնեսի զարգացման տնօրեն Ալեքս Դենգը նշել է․ «Մենք ուրախ ենք հաստատել ռազմավարական գործընկերություն Իդրամի՝ Հայաստանի առաջատար ֆինտեխ ընկերության հետ, ինչը մեր առաջին առանցքային համագործակցությունն է Կովկասյան տարածաշրջանում: Այս համագործակցությունը մեր լայն օգտատերերի բազային հնարավորություն կտա Հայաստանում օգտվել նույնքան հարթ և հարմար վճարային փորձից, ինչին նրանք սովոր են Չինաստանում՝ գնումների, սննդի, տրանսպորտի և այլ ոլորտներում՝ Իդրամի լայն QR ցանցի միջոցով։ Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Իդրամի հետ՝ համատեղ խթանելու Հայաստանի թվային վճարումների էկոհամակարգի ընդլայնումը և նպաստելու Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական, առևտրային և մշակութային կապերի խորացմանը»։ WeChat Pay-ի հետ համագործակցությունը հերթական անգամ հաստատում է Իդրամի առաջատար և նորարար դերը՝ որպես ընկերություն, որը զարգացնում է ժամանակակից վճարային տեխնոլոգիաները՝ նպաստելով Հայաստանի ֆինտեխ ոլորտի միջազգային ինտեգրմանը, տնտեսական ակտիվության խթանմանն ու երկրի թվային ֆինանսական ենթակառուցվածքների միջազգային ճանաչելիության բարձրացմանը։ Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |