Պապոյան. Բոլոր ոլորտներում աճ է գրանցվել, արտահանումն ու ներմուծումը կրճատվել են![]() 6 փետրվարի 2026 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ 2025 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9․1 տոկոս, մինչդեռ նախորդ՝ 2024 թվականին այդ ցուցանիշը եղել է 8․3 տոկոս։ Ըստ նախարարի՝ տնտեսության բոլոր ուղղություններում արձանագրվել է աճ։ Ծառայությունների ոլորտում աճը գերազանցել է 10 տոկոսը, առևտրի ոլորտում կազմել է 3 տոկոս, գյուղատնտեսության ոլորտում՝ մոտ 6 տոկոս, շինարարության ոլորտում՝ ավելի քան 20 տոկոս, արդյունաբերության մեջ՝ 4.7 տոկոս, իսկ մշակող արդյունաբերության հատվածում՝ 3.3 տոկոս, հայտնում է 1lurer.am-ը: «Արտահանման և ներմուծման կրճատում ունենք, որը պայմանավորված է պարզ ոսկու վերաարտահանման կրճատումներով, ինչպես նաև այլ ապրանքներ են որոշակիորեն կրճատվել, որը սանկցիոն մեխանիզմների խստացման հետ է կապված: Դուք գիտեք, որ ՀՀ կառավարությունը խիստ հետևում է. ցանկացած որոշում, որ ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն ընդունում են Ռուսաստանի դեմ՝ այս կամ այն ապրանքի հետ կապված, մենք դա անմիջապես ի գիտություն ենք ընդունում և համապատասխան որոշում ենք կայացնում: Այդ պատճառով այն, ինչ 2023-2024-ին Հայաստանի տարածքով գնացել է, 2025-ին թույլ չենք տվել, որովհետև այդ առումով սերտ աշխատում ենք եվրոպական մեր գործընկերների հետ, դրա համար որոշ ուղղություններով կա վերաարտահանման կրճատում»,- ասել է նա։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, պատասխանելով հարցին, թե ինչու են ներկրումները կատարվում միայն Ադրբեջանից Հայաստան, ասել է, որ Հայաստանը մոտակա 1–2 ամիսների ընթացքում կարող է սկսել ապրանքներ արտահանել Ադրբեջան։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |