Air Baltic-ը մայիսից Երևան-Ռիգա-Երևան ուղիղ թռիչքներ կմեկնարկի![]() 19 փետրվարի 2026 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-ից Air Baltic ավիաընկերությունը մեկնարկում է Երևան-Ռիգա-Երևան ուղիղ ավիաչվերթեր, հայտում է Զբոսաշրջության կոմիտեն։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և ՀՀ-ում Լատվիայի դեսպան Էդիտե Մեդնեն քննարկել են Հայաստան-Լատվիա համագործակցության հնարավորություններին զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ առաջիկա չվերթների մեկնարկին ընդառաջ համապատասխան միջոցառումների կազմակերպմանը։ Նրանք ողջունել են մեկնարկող Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթները՝ ընդգծելով դրանց նշանակությունը երկկողմ զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, հարաբերությունների զարգացման և միջմշակութային հաղորդակցության խթանման տեսանկյունից։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |